«Լիվերպուլը» հեռացրեց Ռոջերսին
Մերսիսայդյան դերբիի շրջանակներում «Էվերթոնի» հետ խաղացած ոչ-ոքիից (1:1) հետո «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հեռացվել է թիմից:
Մերսիսայդյան դերբիից անմիջապես հետո «Լիվերպուլի» պաշտոնական կայքում դրվեց հայտարարություն, որում ակումբը տեղեկացնում էր, որ թիմի մարզիչ Բրենդան Ռոջերսի հետ պայմանագիրը, որը նախատեսված էր մինչև 2018թ., խզվում է: Որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես, և մերսիսայդցիների նախկին մարզիչը լքում է «Էնֆիլդը»:
«Մենք ցանկանում ենք անկեղծ շնորհակալություն հայտնել Բրենդան Ռոջերսին՝ նրա անհավանական ներդրման, որը նա կատարել է ակումբում և կատարած ծանր աշխատանքի համար: Սա շատ դժվար որոշում էր, բայց մենք հավատում ենք, որ կատարած փոփոխությունները կօգնեն մեզ հասնել մեծ հաջողությունների»,- ասվում է «Լիվերպուլի» ղեկավարների ուղեյցում:
Ռոջերսը գլխավորել է «կարմիրներին» 2012թ.-ից, և այս ընթացքում թիմը Պրեմիեր լիգայում նրա ղեկավարությամբ անցկացրել է 122 խաղ՝ հաղթելով՝ 63, և պարտվելով՝ 29 խաղերում: Եվս 30 խաղ ավարտվել է ոչ-ոքի: 2013-14թթ. «Լիվերպուլը» գրավել է 2-րդ տեղը:
Ակումբը հայտնել է նաև, որ նոր մարզչի որոնումներն արդեն սկսվել են:
Պատրաստեց Անի Գաբուզյանը