«Ես խախտում եմ անմեղության կանխավարկածը և ասում եմ՝ կազմակերպիչը եղել է մարզպետի որդին». Ավետիք Իշխանյանը՝ Սուրիկ Խաչատրյանի որդու խափանման միջոցի վերացման մասին

«Հայաստանի Քրեադատավարական օրենսգրքով՝ նույնիսկ ծանր հանցագործության դեպքում խափանման միջոցը կարող է կալանքը չլինել, բայց եթե վերցնենք Հայաստանի պրակտիկան, ապա, որպես կանոն, նույնիսկ կասկածի դեպքում՝ որպես խափանման միջոց կալանք են կիրառում»,- 168.am-ի և aravot.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյան՝ խոսելով երեկ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրած կալանավորումը վերացնելու մասին:

Նրա խոսքով՝ մեր երկրում կալանքը չկիրառելը կամ կալանքից ազատելը նշանակում է, որ նա չի դատապարտվելու. «Ես համոզված եմ, որ սա նշանակում է, որ հետագայում՝ դատավարության ընթացքում, կա՛մ նա անմեղ կճանաչվի, կարդարացվի, կա՛մ ձևական ինչ-որ մի պատիժ կլինի: Ես համոզված էի, որ այդպես էր լինելու, սա մեր ավանդույթն է՝ անպատժելիության մթնոլորտը»:

Ա. Իշխանյանը համոզված է, որ այս վիճակը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև հասարակությունն իսկապես չհանդուրժի. «Առայժմ մենք հանդուրժում ենք»:

«Ես խախտում եմ անմեղության կանխավարկածը և ասում եմ՝ կազմակերպիչը եղել է մարզպետի որդին»,- ասաց Ա. Իշխանյանը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս