Բաժիններ՝

Ալբերտ Սարգսյանը՝ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրեց Ալբերտ Սարգսյանին:

Ալբերտ Սարգսյանը ծնվել է 1939 թ. ապրիլի 5-ին` Արթիկի շրջանի Պեմզաշեն ավանում: Ալբերտ Սարգսյանը 1992թ. ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան:

Ալբերտ Սարգսյանը 1963թ. աշխատել է Երևանի պետական համալսարանի կիսահաղորդչային նյութերի և սարքերի ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիայում, 1966-1968թթ. եղել է Մոսկվայի ՍՍՀՄ ԳԱ նոր քիմիական պրոբլեմների ինստիտուտում ստաժոր- հետազոտող, 1971թ. եղել է ԵՊՀ կիսահաղորդչային նյութերի և սարքերի ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, 1976-1979թթ. ղեկավարել է ԵՊՀ կիսահաղորդչային նյութերի և սարքերի ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիայի խումբը: 1979-1981թթ. Ալբերտ Սարգսյանը եղել է ԵՊՀ կիսահաղորդչային նյութերի և սարքերի ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիայի սեկտորի վարիչ, 1981-1994թթ.` ՀՀ կրթության և գիտության նախարարությունում գիտության վարչության պետ, 1994-1999թթ. եղել է ՀՀ ԳԱԱ Նախագահությունում գիտատեխնիկական քաղաքականության վարչության պետ:

1999թ-ից Ալբերտ Սարգսյանը ղեկավարում է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը:

2013թ-ին Ալբերտ Սարգսյանն արժանացել է Մովսես Խորենացու մեդալի (ՀՀ Նախագահի պարգև), 2015թ-ին ստացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի ոսկե մեդալ:
Ալբերտ Սարգսյանը 158 գիտական աշխատության, այդ թվում 9 գյուտի հեղինակ է:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն
02.10.2015թ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս