ԱՄՆ Օրեգոն նահանգի քոլեջներից մեկում հրաձգության հետևանքով 15 մարդ է սպանվել
ԱՄՆ Օրեգոն նահանգում սպանվել է 15 մարդ, ավելի քան 15-ը ստացել են վնասվածքներ: Այս մասին հայտնում է տեղի BNO News թերթը՝ հղում կատարելով տեղի ոստիկանության հայտարարությանը:
Հրաձգության պատճառներն ու տուժածների թիվը ճշտվում է:
Դեպքը տեղի է ունեցել Ռոզբերգ քաղաքի հարևանությամբ գտնվող ուսումնական հաստատությանը:
Տեղի Q13 FOX հեռուստաալիքը հայտնում է, որ հրաձգության հեղինակն սպանվել է: