
Այս կայքում ամեն ոք կարող է գտնել իր երկվորյակին

Կա մի տեսություն, ըստ որի յուրաքանչյուր մարդ ունի 7 երկվորյակ: Սակայն նրանք այնպես են սփռված աշխարհով մեկ, որ նրանց տեսնելու հավանականությունը շատ փոքր է: Այս տեսությունը ապացուցելու համար 3 երիտասարդներ Դուբլինից` Նիմֆ Ջինին, Հարի Ինգլիշը և Տերնենս Մանզանգան ստեղծել են Twin Strangers («Անծանոթ երկվորյակներ») կայքը:
Առաջին հերթին պետք է ներբեռնեք Ձեր նկարը կայքում և ընտրեք Ձեր դեմքի համապատասխան հատկանիշները:
Հետո ամեն ինչ շատ պարզ է. Ձեզ առաջարկում են Ձեր արտաքինին նման մարդկանց լուսանկարներ, որոնց միջից Դուք կգտնեք Ձեզ շատ նման մեկին, ում հետ հետագայում կարող եք կապ հաստատել:
AdMe.ru կայքը առաջարկում է դիտել ոչ հարազատ «երկվորյակների» առաջին հանդիպումների լուսանկարները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը