
Իրանը պատրաստվում է ցամաքային օպերացիա սկսել Սիրիայում. Reuters

Իրանն ու Լիբանանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահ» խմբավորումը մտադիր է ցամաքային օպերացիա սկսել Սիրիայում, Reuters-ին հայտնել են իր աղբյուրները:
Գործակալության զրուցակցի տվյալով՝ հարյուրավոր զինված իրանցի զինվորականներ են ժամանեկ Սիրիա 10 օր առաջ՝ կռվելու երկրի հյուսիսում, որոնք գրավել են ապստամբները:
Նրանց նպատակն է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վերահսկողության ներքո վերադարձնել այդ տարածքները:
Օպերացիան անցկացվելու է սիրիական բանակի հետ համատեղ: Բացի այդ՝ գործողությունները կոորդինացվելու են ռուս ռազմաօդային ուժերի հետ, որոնք երեկվանից ավիահարվածներ են հասցնում ԴԱԻՇ-ի դիրքերին:
Նշենք, որ ըստ արևմտյան աղբյուրների, ռմբակոծվել են նաև այն ապստամբները, որոնք համագործակցում են ԱՄՆ-ի ԿՀՎ-ի հետ: