![](/banners/BeFunky-design.jpg)
Բաքվում կինը անդամահատել է ամուսնուն ու թաղել անտառում
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/01c01e806864c47e81c92e04ccc92b64.jpg)
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, հղում կատարելով Յասմալսկի շրջանի դատախազությանը, Բաքվում կինը անդամահատել է ամուսնուն ու թաղել անտառում: Դրանից որոշ ժամանակ առաջ տղամարդը՝ Քյամրան Ալիևը, անհետ կորած է համարվել:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ տղամարդուն սպանել է կինը՝ Լալա Մահմուդովան, ու նրա ծանոթը:
Նրանք անդամահատել են դիակն ու մարմնամասերը թաղել անտառում:
Կասկածյալները ձերբակալվել են:
Սպանության գործով քրեական գործ է հարուցվել: