Բաժիններ՝

Ցանկանում եմ «Սաղավարտների» թվով հավասարվել Ֆեդերերին. Նովակ Ջոկովիչ

Սերբը ձգտում է խփել շվեյցարացու ռեկորդը «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում տարած հաղթանակների թվով:

Այս պահին Ջոկովիչի ակտիվում կա 10 տիտղոս՝ այն դեպքում, երբ Ֆեդերերն ունի 17-ը:

«Ես հոգուս մեղք վերցրած կլինեմ, եթե ասեմ, որ չեմ մտածում այդ մասին: Բնականաբար, ես ցանկանում եմ հասնել Ռոջերին: Եթե ես շարունակեմ աշխատել խաղիս վրա, հոգ տանեմ օրգանիզմիս մասին, ապա կկարողանամ հասնել սպորտային երկարակեցության:

Այդ դեպքում, հուսով եմ, կկարողանամ ևս մի քանի անգամ հաղթել «Սաղավարտներում»:

Կարդացեք նաև

Կարո՞ղ եմ արդյոք ես անցկացնել Տուրում այնքան տարի, ինչքան Ռոջերը և Սերենան: Դա ինձ համար խաղ է իր տեսակի մեջ: Ինձ նույնպես հետաքրքիր է այդ հարցի պատասխանը»,- ցիտում է Ջոկովիչին Tennis World-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս