
Տարածաշրջանում նախորդ շաբաթ գրանցվել է 3 բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ

Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը սեպտեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ:
ՍՊԾ գործակալության փոխանցմամբ՝ երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայում, որի էպիկենտրոնը գտնվում էր Վան քաղաքից 33 կմ դեպի հյուսիս-արևելք:
Տարածաշրջանից դուրս նույն ժամանակահատվածում գրանցվել է 6 և ավելի մագնիտուդով 3 երկրաշարժ: Սեպտեմբերի 24-ին 6.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայում՝ Սորոնգ քաղաքից 27 կմ դեպի հյուսիս: Երկրաշարժի հետևանքով վիրավորների թիվը հասել է 62-ի, ավերվել է մոտ 200 տուն:
Նույն օրը 6.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սողոմոնյան կղզիների մայրաքաղաք Հոնիարայից 103 կմ դեպի հարավ-արևելք: 6.2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել սեպտեմբերի 26-ին Չիլիի Օվալլե քաղաքից 30 կմ դեպի հարավ-արևմուտք: Վերջին երկու երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: