![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանում ինքնասպանությունների թիվն աճում է
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/adrbejan1.jpg)
Ինչպես տեղեկացնում է APA գործակալությունը, Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը հայտարարել է, որ երկրում դիտվում է ինքնասպանությունների թվի աճ:
Վերջինս հայտարարել է, որ ինքնասպանությունների փաստերով հարուցվում են քրեական գործեր:
«Հետաքննության ընթացքում մենք լրջորեն հետազոտում ենք տեղի ունեցածի պատճառները, որոնք տարբեր կարող են լինել: Պարզվում է, որ հաճախ ինքնասպանություն գործածներն ունենում են հոգեկան հիվանդություններ»,- հայտարարել է Գարալովը: