Բաժիններ՝

Ի՞նչ է սրբերի բարեխոսությունը

– Ի՞նչ է սրբերի բարեխոսությունը: Ինչո՞ւ պետք է դիմել նրանց բարեխոսությանը:

– Հաշվի առնելով հանգամանքը, որ սրբերը մեր հաղթանակած եկեղեցու անդամներն են, և ապրում են Աստծո փառքի մեջ, մենք մեր աղոթքներն ուղղում ենք Աստծուն, բայց խնդրում ենք, որ սրբերն էլ մեզ համար բարեխոս լինեն: Ինչպես որ Ավետարանում բազմաթիվ անգամներ մարդիկ իրենց արժանի չհամարելով մոտենալու Քրիստոսին, խնդրում էին առաքյալների բարեխոսությունը, որպեսզի Քրիստոս իրենց ընդուներ: Սրբերի բարեխոսությունը չի նշանակում, թե մենք աղոթում ենք տվյալ սրբին: Պարզապես խնդրում ենք, որ սրբերը միանան մեր աղոթքներին, իսկ մեր աղոթքները միայն ուղղվում են առ Աստված:

Օրհնությամբ՝ Տեր Եսայի քահանա Արթենյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս