Արմեն Աշոտյանը խաչակրաց արշավանք է սկսել մասնավոր բժշկական բուհերի նկատմամբ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Արմեն Աշոտյանը խաչակրաց արշավանք է սկսել մասնավոր բժշկական բուհերի նկատմամբ, որոշել է բոլոր 7 բուհերն էլ անցկացնել իր թրի տակով։ Ի դեպ, այդ բուհերն առաջ առողջապահության նախարարության իրավասության ներքո էին գործում, տեւական «մարտերից» հետո Աշոտյանին հաջողվել է այս տարի «զավթել» դրանք՝ լիցենզավորման գործընթացը վերապահելով ԿԳՆ-ին։

Ոմանք լայնամասշտաբ ֆինանսական ստուգումներն այդ բուհերում բացատրում են Աշոտյանի «հայրենի»՝ Հերացու անվան բժշկական համալսարանին մոնոպոլիա տալու հեռանկարով, ոմանք՝ առողջապահական հիմնարկներում, հիվանդանոցներում տիրող անմխիթար վիճակով՝ գտնելով, որ մասնավոր բուհ ավարտածներն «էն չեն»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031