«Հրազդան» քկհ-ում «զոն նայող» Անդրանիկը դաժան ծեծի է ենթարկել դատապարտյալ Գրիշային՝ «Խուժանին». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում: Թերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 13:00 սահմաններում, ՔԿՀ-ի, այսպես ասած, «զոն նայող» Անդրանիկը ծեծի է ենթարկել մեկ այլ դատապարտյալի՝ ոմն Գրիշային, որը դատապարտյալների շրջանում հայտնի է «Խուժան» մականունով:
Շատ են եղել դժգոհությունները, որ եթե շատ մարդիկ իրենց հարազատներին ժամանակին գումար չհասցնեն, ապա նրանց կյանքը վտանգված կլինի: Եվ, ահա, սեպտեմբերի 27-ին «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած միջադեպը հենց այս ամենի վառ ապացույցն է: Ըստ մեզ հասած տեղեկությունների` վերոնշյալ օրը «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի 46 խցում բնակվող Անդրանիկը, որը, ըստ ՔԿՀ դատապարտյալների, «զոն նայող» է, դաժանորեն ծեծի է ենթարկել 41 խցի դատապարտյալ Գրիշային, ով առավել հայտնի է «Խուժան» մականունով: Իսկ ինչից է սկսվել դատապարտյալների վիճաբանությունը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: