«Մանչեսթեր Յունայթեդում» Ռոնալդուի համար ամբողջ գործը կատարել է Ռունին. Իբրահիմովիչ
«ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարծիք է հայտնել, որ Ուեյն Ռունին հանդիսանում է «Մանչեսթեր Յունայթեդի» առանցքային խաղացողը և հանդիսացել է այդպիսին, երբ թիմի կազմում հանդես էր գալիս Կրիշտիանու Ռոնալդուն:
«Ռունին և Ռոնալդուն նշանավոր ֆուտբոլիստներ են, որոնք միասին վերապրել են շատ պահեր: Ռունին ամեն օր գտնվում է մեծ ճնշման տակ:
Նա շատ է պայքարում, շատ է վազում և ամբողջովին իրեն տալիս է ֆուտբոլին: Երբ նա խաղում էր Ռոնալդուի հետ, ապա անում էր ամբողջ աշխատանքը, բայց գնահատություն չէր ստանում, որովհետև գոլերը խփում էր Կրիշտիանուն:
Ես կգերադասեի հանդես գալ Ռունիի հետ նույն թիմում, քան խաղալ նրա դեմ: Ես երջանկություն չեմ ունեցել խաղալ նրա հետ, բայց ինձ դուր է գալիս հետևել նրա խաղին»,- ցիտում է Իբրահիմովիչին Daily Star-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոնալդուն իր հիացմունքն էր հայտնել Ուեյն Ռունիի խաղի մասին, իսկ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին անվանել էր Ռունիին բացառիկ ֆուտբոլիստ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը