Բաժիններ՝

Իրաքն աջակցում է սիրիական կոնֆլիկտի կարգավորման հարցում Ռուսաստանի գործողություններին. Իրաքի ԱԳՆ

Բաղդադն աջակցում է Մոսկվայի մասնակցությանը Սիրիայի իրավիճակի կարգավորման հարցում, հայտարարել է Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Ալ-Ջաֆարին Միջազգային հարաբերությունների նյույորքյան խորհրդում, հայտնում է TASS-ը:

Ալ-Ջաֆարին վստահություն է հայտնել, որ «Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները ոչ ոքի ձեռնտու չեն, բացի ահաբեկիչներից»:

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Իրաքը թույլատրում ռուսական տրանսպորտային ինքնաթիռներին՝ թռչել իր օդային տարածքով Սիրիա ուղևորվելիս, իրաքցի նախարարն ասել է, թե «իրենք չեն խախտել միջազգային հանրության առաջ ստանձնած ոչ մի պարտավորություն»:

Նա նաև հերքել է լուրերն այն մասին, թե Իրաքում են գտնվում ռուս ռազմական փորձագետներ:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, թե Ռուսաստանը, Իրանն ու Սիրիան մշակում են համատեղ միջոցառումներ՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու համար, ու, որ այդ նպատակով Բաղդադ են ժամանել ռուս գեներալներ ու զինվորական անձնակազմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս