Բաժիններ՝

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան սպառնում է որակազրկել «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստային 3 խաղով

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան ֆիքսել է կանոնների խախտումները, որոնք չէր նկատել «Չելսի» – «Արսենալ» խաղի մրցավար Մայք Դինը:

«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստային մնացել են հաշված օրեր, որպեսզի պատասխանի FA-ի մեղադրանքներին` խաղադաշտում իր ոչ պատշաճ պահվածքի վերաբերյալ:

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան ուշադիր դիտել է խաղի 43-րդ րոպեն, որտեղ Դիեգո Կոստան ներգրավված էր «Արսենալի» պաշտպաններ Լորան Կոսիելնիի և Գաբրիել Պաուլիստայի նկատմամբ սադրիչ գործողությունների մեջ:

Այս խախտման համար իսպանացին կարող է որակազրկվել 3 խաղով: Սպասվում է, որ վերջնական վճիռը կկայացվի հինգշաբթի:

ԱՊԼ-ի 6-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Արսենալին» 2:0 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Կուրտ Զուման և Էդեն Ազարը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930