
Կոնստանտին Լավրոնենկոն ու Մարիա Միրոնովան կխաղան Գյումրիի երկրաշարժի մասին պատմող ֆիլմում

Հայտնի են դարձել «Մի երկրաշարժի պատմություն» դրամայի գլխավոր դերակատարների անունները:
Ֆիլմի նկարահանումներին կմասնակցեն Կոնստանտին Լավրոնենկոն, Մարիա Միրոնովան, Դանիլ Իզոտովը, Արտեն Բիստրովն ու Սաբինա Ահմեդովան:
Ֆիլմի բեմադրության համար պատասխանատու է «Մայրեր», «Գողություն ամերիկյան ձևով» ֆիլմերի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը, հայտնում է thr.ru-ն:
Ֆիլմը պատմելու է 1988թ. Հայաստանի ավերիչ երկրաշարժի մասին:
Սյուժեի կենտրոնում երկու հերոսներ են՝ ճարտարապետ Անդրեյ Բերեժնին ու երիտասարդ Ռոբետ Մելքոնյանը:
Երկար տարիներ առաջ ավտովթարում Բերեժնու մեղքով զոհվում են Մելքոնյանի ծնողները: Անդրեյը կրում է իր պատիժը բանտում, իսկ Ռոբերտին ապաստանում են ազգականները:
Տարիներ անց նրանք երկուսն էլ հայտնվում են նույն փրկարարական ջոկատում:
Հաղորդվում է, որ մոտ ժամանակներս կհայտարարվի ֆիլմի հայկական քասթինգը: Ֆիլմի նկարահանումներն սկսվելու են հոկտեմբերին Մոսկվայում, շարունակվելու՝ Գյումրիում: