Բաժիններ՝

Ուիթնի Հյուսթոնի նախկին ամուսինը դստեր մահից հետո տվել է իր առաջին հարցազրույցը

Երգիչ Բոբբի Բրաունը դստեր՝ Բոբբի-Քրիստինայի մահից հետո տվել է իր առաջին հարցազրույցը, հայտնում է Elle-ը:
«Մենք աղոթում էինք, մենք բոլոր 6 ամիսներին սպասում էինք, որ հրաշք տեղի կունենա: Բայց երբ Աստված կանչում է մեզ իր մոտ, ոչինչ հնարավոր չէ անել»,- The Real հեռուստաշոուի ժամանակ ասել է արտիստը:

Հիշելով դստերը՝ Բոբբի Բրաունը նրան անվանել է «բարի ու հոգատար»:
«Նրա ժպիտը… նա մեծահոգի էր ընկերների ու հարազատների հանդեպ, նա բոլորի մասին հոգ էր տանում»,- ասել է աղջկա հայրը:

340x464_1_c11b3b5bff850a179458b444a45b024a@340x464_0xd42ee42a_5920524711442494958 (1)

Ներկայում երգիչը զբաղված է Բոբբի-Քրիստինայի անվան հիմնադրամի ստեղծման աշխատանքներով, որը օգնելու է ընտանեկան բռնության զոհերին:
Ի դեպ,երգիչը դուստր է ունեցել Մելիկա Էթերիջի հետ ամուսնությունից:
«Աստված բարի գտնվեց իմ հանդեպ, իմ կորստյան դիմաց պարգև շնորհեց»,- խոստովանել է Բոբբի Բրաունը:

690x774_1_bb90337a6e4e9ec97cb4ca853f1c0679@700x786_0xd42ee42a_15208742471442494957

Հիշեցնենք, որ 22-ամյա Քրիստինան՝ երգչհունի Ուիթնի Հյուսթոնի ու երգիչ Բոբբի Բրաունի միակ աղջիկը, մահացավ հուլիսի 26-ին՝ 6 ամիս անցկացնելով կոմայի մեջ:
2015 թվականի հունվարի 31-ին աղջկան Ջորջիա նահանգի իր տան լոգարանում անգիտակից վիճակում հայտնաբերել էր նրա քաղաքացիական ամուսինը՝ Նիկ Գորդոնը: Ընտանիքը հայտնել էր, որ աղջկա գլխուղեղն անդառնալիորեն վնասվել է: Բժիշկները ստիպված էին եղել նրան արհեստական կոմայի մեջ գցել գլխուղեղի այտուցի հետևանքով: Նրանց ջանքերը, սակայն, ապարդյուն էին՝ մարտին նրանք խոստովանել էին, որ անզոր են օգնել աղջկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս