
Արքայազն Հարրին ու դերասանուհի Կրեսիդա Բոնասը պատրաստվում են վերսկսել հարաբերությունները. ԶԼՄ-ներ

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին, ով այսօր տոնում է իր ծննդյան 31-րդ տարեդարձը ու 25-ամյա դերասանուհի Կրեսիդա Բոնասը, ամենայն հավանականությամբ, որոշել են վերսկսել հարաբերությունները, հայտնում են բրիտանական թերթերը՝ հղում կատարելով Կրեսիդայի շրջապատում ունեցած աղբյուրներին:
«Կրեսիդան մտածում է այն մասին, որ Հարրիի հետ իր հարաբերություններին ևս մեկ շանս տա: Հարրին նախկինի պես նրան թանկ է ու Կրեսիդան առաջվա պես կարծում է, որ Հարրին հենց նա է, ով իրեն պետք է, չնայած դադարեցրել է հարաբերություններն իր դերասանական կարիերայով զբաղվելու համար»,- գրում է Լոնդոնի Metro թերթը:
International Business Times-ն ու Independent-ն, իրենց հերթին, հավելյալ մանրամասներ են ներկայացնում այդ love story-ից:
«Կրեսիդան ու Հարրին առաջվա պես շփվում են: Երևի թե նա չի կարողանում գլխից հանել Հարրիին: Ինչպես Չելսիին (արքայազնի նախորդ ընկերուհին), Կրեսիդային դուր չի գալիս այն ուշադրությունն ու արարարողակարգային պահանջները, որոնք ուղեկցում են արքայազն Հարրիի ընկերուհու կարգավիճակին, սակայն աղջիկը տխրում է առանց նրա, ու նրա ընտանիքը պաշտում է Հարրիին»,- գրում է Independent-ը: