![](/banners/BeFunky-design.jpg)
«Մանչեսթեր Յունայթեդի» առաջատարները թիմի մարզումների վերաբերյալ իրենց դժգոհությունն են հայտնել Լուի Վան Գալին
![](https://168.am/wp-content/uploads/2015/09/Louis-van-Gaal-Manchester-United-v-Everton-r593DpcZbXvx-e1413416736786.jpg)
«Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողները դժգոհ են մարզումներից, որոնք անցկացնում է թիմի գխավոր մարզիչ Լուի Վան Գալը:
Նրանք գտնում են, որ հոլանդացի մասնագետը չափազանց չոր մեթոդներ է կիրառում մարզումների անցկացման ժամանակ, իսկ ֆուտբոլիստները ցանկանում են ավելի շատ ազատություն ունենալ դաշտում:
«Մանչեսթեր Յունայթեդի» առաջատար ֆուտբոլիստներից կազմված խումբը թիմի ժողովից հետո իր դժգոհությունն է հայտնել Վան Գալին` հիմնավորելով այն մրցաշրջանի մեկնարկում մանկունյանցիների ցածր արդյունավետությամբ: Ֆուտբոլիստները հայտնել են մարզչին, որ ցանկանում են «Մանչեսթեր Յունայթեդի» գործողություններում ավելի շատ կրեատիվ տեսնել:
Սակայն հաղորդվում է, որ այդ հանդիպումը մարզումների պրոցեսում ոչ մի փոփոխության չի հանգեցրել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը