Բողկը կարող է տրոհել լեղապարկի քարերը

Լեղաքարային հիվանդության բուժման համար բժշկությունը առաջարկում է վիրահատական միջամտություն: Որոշ դեպքերում հաջողվում է տրոհել քարերը ժողովրդական բժշկության փորձված միջոցների օգնությամբ:

  • Ակնհայտ է, որ բուժումը պետք է համաձայնեցվի ու վերահսկվի բժշկի կողմից:

Փոքր քարեր, ավազ.

Բազուկի թարմ հյութը 1 ժամ պահեք սառնարանում, խառնեք ամսաբողկի հյութի հետ՝ 2:1: Խմեք 50-ական մլ՝ օրը 3 անգամ:

Սև բողկ: Ունի լեղամուղ ազդեցություն: Խմեք թարմ հյութը՝ 1-ական թեյի գդալ , օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ: Շարունակեք 21 օր, կրկնեք 7 օրից:

Կարդացեք նաև

  • Հեռացրեք խոշոր բողկի միջուկի մի մասը, առաջացած փոսիկի մեջ լցրեք մեղր, 2 ժամ պահեք տաք տեղում՝ մինչև բողկից արտազատվի հյութը: Խմեք 100-200 մլ՝ մեկ օրվա ընթացքում: Բուժման տևողությունը կախված է հիվանդի վիճակից:

Զգուշացում: Բողկի հյութի ու մեղրի խառնուրդը հակացուցված է հոդատապի, լյարդի հիվանդությունների, ստամոքսի ու 12- մատնյա աղիի խոցի դեպքում:

JuloՀ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

 

Տեսանյութեր

Լրահոս