Այրեք ճարպերն այս հրաշք ըմպելիքի միջոցով
Այս հրաշալի ըմպելիքի հիմնական բաղադրիչը ջուրն է, քանի որ դա օրգանիզմի ճիշտ աշխատանքի համար ամենաանհրաժեշտ հեղուկն է: Ջուրն օրգանիզմից դուրս է բերում ավելորդությունները, ջրով է սնուցում մարմինն ու օգնում այրել ճարպերը: Հետևաբար, այս հրաշալի ըմպելիքն օգնում է այրել օրգանիզմում կուտակված «համառ» ճարպերը:
Բաղադրիչները
- 8 բաժակ ջուր
- 1 կիտրոն (կտրատած)
- 2 թարմ նարինջ
- 1 թարմ վարունգ, կեղևազատած և կտրատած
- անանուխի 12 տերև
- 1 թեյի գդալ կոճապղպեղ (имбирь)
Պատրաստման եղանակը
Նախ, մաքրեք վարունգը և կտրատեք մի քանի կտորների, աղացեք կոճապղպեղը: Կիտրոնը կտրատեք բարակ կտորներով: Բոլոր բաղադրիչները միասին լավ խառնեք: Ստացված խառնուրդը լցրեք ապակե տարայի մեջ, թողեք մնա ամբողջ գիշեր, որպեսզի բաղադրիչների համերը միախառնվեն:
Ըմպելիքը պետք է խմել առավոտյան: Լավագույն արդյունքի հասնելու համար կանոնավոր կերպով խմեք: Այս ըմպելիքի լավագույն հատկանիշն այն է, որ այն օգնում է ազատվել ավելորդ ճարպերից և հավելյալ ոչինչ անհրաժեշտ չէ այս բուժման ընթացքում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը