10 կեղծ փաստեր, որոնք ստիպում են սխալ ապրել

Երբ խոսքը գնում է քաշ կորցնելու մասին, հսկայական քանակությամբ խորհուրդներ ենք լսում: Խնդիրն այն է, որ դրանցից շատերն անօգուտ են և գիտականորեն հակացուցված: Ձեզ ենք ներկայացնում կեղծ կարծիքների տասնյակ, որոնք ձեզ անառողջ և գեր են դարձնում:

Կեղծիք 1. Բոլոր կալորիաները հավասար են

Սխալ է այն միտքը, որ քանի դեռ մենք այրում ենք այնքան կալորիա, որքան ստանում ենք, կնիհարենք: Կեղծիքն այն է, որ քաշ կորցնելն էներգիայի հավասարակշռությունն է: Պարզապես քիչ կերեք և շատ շարժվեք, սա խոսք է, որը հորինված է սննդի արդյունաբերության և կառավարական մարմինների կողմից: Ինչպե՞ս է դա գործում Ամերիկայում:

Ճիշտն այն է, որ գոյություն ունեն լավ և վատ կալորիաներ:  Երբ ուտում ենք, մեր սնունդն ազդում է մեր կենսազարգացման վրա, որն ուտելիքի  յուրաքանչյուր  կտորը հաճախակի ձևափոխող բարդ  համակարգ է:  Ուտելիքի յուրաքանչյուր կտոր ազդում է հորմոնների, ուղեղի և նյութափոխանակության վրա: Շաքարի կալորիաները ճարպեր են կուտակում և քաղցի զգացողություն առաջացնում:

Կարդացեք նաև

Կեղծիք 2. Չափազանց արագ քաշ մի կորցրեք, արագ կվերականգնեք այն

Դանդաղ և հստակ, ահա թե ինչ են մեզ միշտ ասում:  Մի կորցրեք շաբաթական 1 ֆունտից ավելի: Դա սխալ է:  Հետազոտություններն ապացուցել են հակառակը, որ քաշի արագ կորուստը ժամանակի ընթացքում խթանում է քաշի հետագա կորստին:   Եթե մաքրում եք ձեր օրգանիզմը շաքարից, վերամշակված ուտելիքներից, ապա կվերականգնեք ձեր հորմոններն ու ուղեղի աշխատանքը՝ թույլ տալով օրգանիզմին պահպանել փոփոխությունները:   Կարևորը քաշը կորցնելու առողջարար բանաձև մշակելն է, որը կկարգավորի ձեր հորմոնները և քաղցի չի մատնի:

Կեղծիք 3.  Միակ բանը, որ պետք է, կամքի ուժն է

Սա ամենահիմար կեղծիքներից մեկն է՝ կառավարության և սննդի արդյունաբերության կողմից հորինված:  Այս գաղափարում թաքնված հաղորդագրությունն այն է, որ մեր գեր և հիվանդ լինելու պատճառը մեր ծուլությունն է: Այն միտքը, որ պետք է վեր կենալ բազմոցից և սկսել մարզվել, հիմարություն է:  Եթե փորձեք կառավարել ձեր ախորժակը կամքի ուժի միջոցով, կձախողվեք: Մարդը կարճ ժամանակով կարող է ինքնակամ հրաժարվել սննդից, բայց այնուհետև մարմինը սկսում է կոմպենսացնել՝ դանդաղեցնելով նյութափոխանակությունը և ախորժակը բարձրացնելով:

Կեղծիք 4. Դիետիկ սոդան ավելի լավ է՝ քան հասարակը

14 տարվա հետազոտությունները ցույց են տվել, որ դիետիկ սոդան ավելի է մեծացնում շաքարախտի առաջացման ռիսկը, քան կերակրի սոդան:

Ճիշտն այն է, որ դիետիկ սոդան դանդաղեցնում է նյութափոխանակությունը,  քաղցրի պահանջ առաջացնում, որն էլ առաջացնում է որովայնի ճարպակալում:

Ետ մնացեք արհեստական քաղցրեղեններից, նույնիսկ՝ բնականներից:

Կեղծիք 5. Մթերքները, որոնց պիտակներին գրված է՝ քիչ ճարպեր, լավն են

Վերջին 30 տարվա ընթացքում քիչ ճարպեր պարունակող պիտակներով մթերքները նպաստել են 2-րդ կարգի շաքարախտով հիվանդ մարդկանց թվի աճին: Երբ սննդի ընկերությունները հանում են ճարպերը մթերքներից, այն փոխարինում են շաքարով:

Օրինակ, շիլաները բաղկացած են 75% շաքարից և միայն շատ քիչ քանակությամբ հացահատիկից: Այդ իսկ պատճառով դժվար է դրանք նախաճաշ անվանել, այն պետք է անվանել  աղանդեր:  Այսպիսով, սննդի յուրաքանչյուր պիտակ կարող է վնասակար լինել ձեզ համար:

Կեղծիք 6. Ամեն ինչ գենետիկա է

Հնարավոր է՝ մտածեք, որ եթե ձեր մայրն ու տատիկը գեր են, ուրեմն ձեր գիրության պատճառը դա է, և, որ շաքարախտը նույնպես կարող է գենետիկորեն փոխանցվել:

Բայց ճշմարտությունն այն է, որ  գեներից միայն 32-ն են կապված գիրության հետ, և ընդհանուր բնակչության թվի միայն 9%-ի մոտ է գիրությունը ժառանգաբար անցնում: Իրականությունն այն է, որ գիրության պատճառ կարող են լինել տարբեր գործոններ, սակայն գեներն ամենավերջինն են այդ ցուցակում:

Կեղծիք 7.  Ճարպերի օգտագործումը հանգեցնում է ճարպակալման

Ճարպերի օգտագործումը դեռ չի նշանակում, որ դուք կգիրանաք: Ճիշտ ճարպերը պարզապես անհրաժեշտ են մեր բջիջներին:  Պետք է, իհարկե,  հրաժարվել տրանս-ճարպերից, բայց այնպիսի ճարպերը, ինչպիսիք են ձիթայուղը, կոկոսի յուղը, ավոկադոն, ընկուզեղենը, պարզապես անհրաժեշտ են մեր օրգանիզմին:

Կեղծիք 8. Կաթը բնության հրաշք մթերք է

Շատ մարդկանց մոտ կաթնամթերքն առաջացնում է ալերգիաներ, էկզեմա, ասթմա, ակնե և մաշկի գրգռվածություն:  Կապ չունի, թե ինչ եք լսում կաթնամթերքի մասին, կաթն էլ կատարյալ չէ:

Կեղծիք 9. Պետք է սովամահ լինել՝ քաշ կորցնելու համար

Կարիք չկա սովամահ լինել՝ քաշը կորցնելու համար: Պետք է թույլ տաք, որ ձեր օրգանիզմը բնականոն կերպով կարգավորի ինքն իրեն՝ ճիշտ սնունդ ընդունելով:   Այնուամենայնիվ, երբ կարգավորում եք ձեր հորմոնները և ինսուլինը՝ պրոտեինների, սննդարար ճարպերի  ճիշտ համադրություն ուտելով, կարող եք ավելի արագ քաշ կորցնել:

Կեղծիք 10. Քաշը կորցնելու միակ լուծումը վարժություններն են

Եթե կարծում եք, որ մարմնամարզության միջոցով ավելի արագ քաշ կկորցնեք, սխալվում եք:  Եթե ամբողջ օրվա ընթացքում յուղոտ և ճարպոտ կերակուր եք ուտում, այնուհետև սկսում եք մարզմնամարզությամբ զբաղվել նիհարելու նպատակով, ոչինչ չի ստացվի:  Առանց հստակ դիետայի, միայն մարմնամարզությամբ, ոչնչի չեք հասնի:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս