
Ավստրալացի ձկնորսը որսացել է 6 մետրանոց վագրային շնաձուկ

Սոցցանցերում հայտնվել են ձկնորսական նավի վրա գտնվող հսկայական, 6-մետրանոց վագրային շնաձկան լուսանկարներ:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, գիշատչին որսացել են Ավստրալիայի ափերի մոտ: Լուսանկարները Facebook-ում հրապարակել է ոմն Ջեֆ Բրուքս:
Մեթյու անունով ավստրալացի ձկնորսն էլ իր հերթին՝ հայտարարել է, թե հենց ինքն է որսացել գիշատչին։ Նրա խոսքով՝ ինքը ցանկացել է որսալ մուրճ-շնաձուկ, սակայն արդյունքում՝ որսացել է վագրային շնաձուկ։
Մեթյուի խոսքով՝ ինքը շնաձկան միսը վաճառել է շուկայում՝ իրեն թողնելով միայն ծնոտը:
Վագրային շնաձկները երկրի վրա շնաձկան լայնորեն տարածված տեսակ են: Նրանք բնակվում են Համաշխարհային օվկիանոսում, գերազանցապես՝ ափամերձ հատվածներում: