Մայաների Չիչեն-Իցա քաղաքի հայտնի բուրգի տակ ստորերկրյա լիճ է հայտնաբերվել
Մեքսիկայի Չիչեն-Իցա քաղաքի Կուկուլկանա բուրգի տակ հնագետները ստորերկրյա լիճ են հայտնաբերել:
Իրենց գտածոյի մասին մեքսիկացի գիտնականները հայտնել են մամլո ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է Fox News-ը:
Ստորերկրյա լիճը հնագետները հայտնաբերել են բուրգի շուրջ գտնվող գրունտի էլեկտրատոմոգրաֆիկ հետազոտության արդյունքում:
Ջրային հատվածը գտնվում է բուրգի հիմքից մոտ 20 մ խորության վրա: Դրա մեջ է գտնվում բուրգի հիմքի 4 անկյուններից մեկը, ինչը կարող է բուրգի աստիճանական փլուզման առիթ դառնալ:
Նման ստորերկրյա լճերը, ըստ գիտնականների, բացառություն չեն Յուկատան թերակղզու համար, որտեղ գտնվում է մայաների հնագույն բնակատեղին:
Գիտնականները չեն կարող ասել՝ արդյո՞ք մայաներն իմացել են բուրգի տակ գտնվող լճի մասին:
Կուկուլկանի բուրգը (քամու, ջրի, կրակի ու օդի աստվածը) կառուցվել է մայաների կողմից IX-XII դարերում: Այն ծառայել է ծիսական նպատակներով (դրա գագաթին գտնվող տաճարում կատարվել են մարդկային զոհաբերություններ՝ հանում էին մարդկանց սրտերը):
Հնագույն Չիչեն-Իցան հիմնվել է 6-րդ դարում, լքվել՝ 12-րդ դարում: 1988-ին քաղաքը ներառվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: