Տնական լավագույն օշարակը հազի դեմ

Սառը և ձմեռային սեզոնին մրսածությունը, հարբուխն ու հազն անբաժանելի են մեզանից: Սա ամենատհաճ երևույթներից մեկն է, որը հանգիստ չի տալիս մեզ: Մեզ չեն օգնում նույնիսկ բազմաթիվ օշարակները: Այս բոլոր քիմիական միջոցների փոխարեն՝ կարող եք ինքնուրույն պատրաստել հազի դեմ օշարակ, որը կօգնի անգամ ամենաչոր հազի դեպքում:

Healthyfoodhouse կայքը ներկայացնում է բնական օշարակի բաղադրատոմս, որը կօգնի պայքարել հազի դեմ՝ անկախ տարվա եղանակից:

Բաղադրություն

  • 200 գրամ շագանակագույն շաքար
  • 200մլ ջուր
  • 1թ/գ կտավատի սերմ
  • 1թ/գ եղեսպակ
  • 1թ/գ althaea officialis (կարելի է գտնել դեղատներում)
  • 1 կտրատած կիտրոն

Բոլոր բաղադրիչները եփեք ցածր կրակի վրա: Կարող եք նաև մեղր ավելացնել՝ համ տալու համար (հիշեք, որ մեղրը պետք է ավելացնել այն ժամանակ, երբ օշարակը կսառչի, քանի որ տաք ջրի մեջ այն կորցնում է իր սննդարար հատկանիշները): Օշարակը դրեք սառնարանում և սպասեք՝ մինչև խյուսանման զանգված ստանաք: Ամեն օր մի քանի ճաշի գդալ կերեք այս զանգվածից:

Կարդացեք նաև

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031