
Դատարանն ընթացք է տվել բռնաբարությունների մեջ մեղադրվող 78-ամյա ամերիկացի կատակերգակի գործին

Կալիֆոռնիայի գերագույն դատարանը մերժել է ամերիկացի հայտնի կատակերգակ ու շոումեն դերասան Բիլ Կոսբիի փաստաբանների միջնորդությունը՝ վերանայել անչափահասների նկատմամբ սեքսուալ ոտնձգությունների կատարման վերաբերյալ գործը:
Դերասանի փաստաբանները հուսով էին արգելափակել լսումները Լոս Անջելեսի դատարանում, որտեղ ավելի վաղ դիմել էր հայցվորը՝ պնդելով, որ 40 տարի առաջ՝ 15-ամյա տարիքում ինքը բռնության է ենթարկվել Կոսբիի կողմից: Կինը պնդում է, որ նա իրեն բար է հրավիրել, սպիրտային խմիչք է հյուրասիրել, ապա տարել է իր առանձնատունն ու սեքսուալ բնույթի գործողություններ կատարել իր հետ: Տուժած կնոջ փաստաբանը Գերագույն դատարանի որոշումը անվանել է մեծ հաղթանակ:
70-ամյա կատակերգակը հերքում է մեղադրանքները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բիլ Կոսբիին կասկածում են նաև տասնյակ այլ կանանց բռնաբարելու ու նրանց նկատմամբ այլ սեքսուալ գործողություններ կատարելու մեջ: Մասնավորապես, նա խոստովանել է, որ մինչ կանանց հետ սեռական կապի մեջ մտնելը նրանց տվել է սեդատիվ դեղամիջոցներ:
Չնայած դրան՝ Կոսբին դեռ ոչ մի անգամ չի ենթարկվել քրեական պատասխանատվության, քանի ոչ մինչ օրս կարողանում էր տուժածների հետ համաձայնության գալ:
Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտն արդեն հաստատել է, որ նրա նկատմամբ մի քանի բողոք է ներկայացվել ու ընթանում է հետաքննություն: