Բաժիններ՝

Ամերիկացի հայտնի կատակերգակը կանանց բռնաբարելուց առաջ քնաբեր է խմեցրել

Ամերիկացի հայտնի կատակերգակ դերասան Բիլ Կոսբին, ում կասկածում են 40 կանանց բռնաբարելու մեջ, խոստովանել է, որ մինչ կանանց հետ սեռական կապի մեջ մտնելը նրանց տվել է սեդատիվ դեղամիջոցներ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Այս խոստովանությունը 77-ամյա կատակերգակն արել է դեռ 10 տարի առաջ, սակայն լուրը հասարակությանը հասանելի է դարձել միայն հիմա: 2005թ. իր վկայություններում Կոսբին խոստովանել էր, որ ձեռք է բերել ուժեղ տրանկվիլիզատորներ ու 1970-ականներին դրանք դիտավորյալ տվել է կանանց՝ նրանց հետ սեքսով զբաղվելու համար:
Այն ժամանակ գործն ավարտվել էր փոխադարձ համաձայնությամբ, ու կատակերգակը հայցվորին մեծ գումար էր վճարել:

Վերջին ամիսներին ավելի քան 10 կին դիմել է դատարան՝ տեղեկացնելով դերասանի ոտնձգությունների մասին:

Կանանցից մեկը պնդում է, որ 1974թ., երբ ինքը եղել է 15 տարեկան, Կոսբին իրեն բար է հրավիրել, սպիրտային խմիչք հյուրասիրել, ապա տարել է իր առանձնատունն ու սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել իր հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս