Բաժիններ՝

Գոհար Հայրապետյանը դստեր համար հատուկ «ջրահարսի պոչ» է պատվիրել

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հաղորդավարուհի Գոհար Հայրապետյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ամառային արձակուրդների՝ հատուկ ծովափնյա հանգստի համար իր դստեր համար ինտերնետի միջոցով «ջրահարսի պոչ» է պատվիրել:

«Գժություն է, այստեղ այդպիսի բան չես գտնի: Չնայած, որ աղջկաս համար եմ պատվիրել, բայց ես էլ եմ ուզում այդ պոչից», ոգևորված ասաց Գոհարը՝ ներկայացնելով ինտերնետով պատվիրվող «ջրահարսի պոչի» լուսանկարը:

Gohar Hayrapetyan2

Gohar Hayrapetyan1

Մեր հարցին՝ որտե՞ղ եք պատրաստվում հանգստանալ այս ամառ, Գոհարը պատասխանեց. «15 օրով ընտանիքիս հետ մեկնելու եմ Ռոդոս կղզի: Լավագույն հանգիստն ինձ համար ջրի ներկայությունն է՝ օվկիանոս, ծով, լիճ… Մի խոսքով՝ ջուր: Ատում եմ անտառները, լեռները, զառիվայրերը: Միմիայն ծով: Ինչ վերաբերում է հայաստանյան հանգստյան գոտիներին և իրենց ներկայացրած գներին, ասեմ միայն հետևյալը. Հայաստանում հանգստանալու համար պետք է օլիգարխ լինես»:

Gohar Hayrapetyan

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս