Բաժիններ՝

Բացառիկ տեսանյութ. Գերման Ստերլիգովը՝ Շուշիում

Ռուսական РЕН ТВ հեռուստաալիքին հաջողվել է գտնել ու նկարահանել Ռուսաստանից հեռացած հայտնի գործարար Գերման Ստերլիգովին, ով ներկայում գտնվում է Շուշիում:

«Անձամբ Ստերլիգովը Լեռնային Ղարաբաղում գաղտնի է ապրում: Գրեթե ոչ ոքի հետ չի շփվում: Մեկը մյուսի հետևից փոխում է հյուրանոցները: Վերջին հյուրանոցներից մեկը, որտեղ նա ապրել է, «Ավան Շուշի Պլազան» է»,-հայտնում է հեռուստաալիքը:
«Այո, նրանք ամբողջ ընտանիքով այստեղ էին ապրում: Գնացել են բոլորովին վերջերս՝ հուլիսի 2-ին»,-հայտնել են հյուրանոցից:

Հիշեցնենք, որ ռուս գործարար, քաղաքական ու հասարակական գործիչ, «Ալիսա» բորսայի հիմնադիր, Ռուսաստանում առաջին մուլտիմիլիոնատերերից մեկը՝ Գերման Ստերլիգովը, օրերս հեռացել է Ռուսաստանից ու բնակության նպատակով տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ:

Երեկ գործարարը «ՎԿոնտակտե» սոցցանցի իր էջում հայտարարել է, որ երկուշաբթի օրը ասուլիս է հրավիրելու Շուշիում:

Տեսանյութը՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031