38-ամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է ամուսինը

ՀՀ քննչական կոմիտետ Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 38-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է։

2015թ. հուլիսի 4-ին՝  ժամը 04:05-ին, «Արաբկիր» շտապօգնության ենթակայանից ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Քանաքեռ 14-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 38 տարեկան կնոջ դի:

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ Գևորգ Սիմոնյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ 2015թ. հուլիսի 4-ին՝ 03:45-ի սահմաններում, ամուսինը բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ՝ Հայկանուշ Սորսումաթյանի հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակի ձախ առաջնային շրջանին՝ դիտավորությամբ նրան  զրկելով կյանքից: 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով,  կնոջն սպանելու կասկածանքով ամուսինը ձերբակալվել է։

knoj spanutyun (1)

knoj spanutyun (2)

knoj spanutyun (3)

knoj spanutyun (4)
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս