Բաժիններ՝

Էնդի Ուորհոլի «Դոլարը» վաճառվել է 21 մլն ֆունտ ստերլինգով

Պոպ-արտի հիմնադիր Էնդի Ուորհոլի աշխատանքը` «Մեկ դոլարը» (1962թ.) Լոնդոնում կազմակերպված Sotheby’s-ի աճուրդի ժամանակ վաճառվել է 20,9 մլն ֆունտ ստրելինգով` դառնալով աճուրդի ամենաթանկ վաճառված նկարը: Ընդհանուր առմամբ, աճուրդի ժամանակ վաճառված կտավների գինը կազմել է 130,4 մլն ֆունտ ստերլինգ:

Ընդ որում, գնորդ չի գտնվել Ֆրենսիս Բեկոնի` աճուրդին ներկայացված «Պապի դիմանկարի առաջին էտյուդը» (1961թ.) կտավի համար (որն աճուրդում ունեցել է նախնական ամենաբարձր արժեքը): Աճուրդի կազմակերպիչները մտադիր էին այն վաճառել 25–35 մլն ֆունտ ստերլինգով:

Փոխարենը, Բեկոնի երկու այլ կտավներ` «Ինքնանկար» և «Երեք էսքիզ ինքնանկարի համար», վաճառվել են համապատասխանաբար 15,3 և 14,7 մլն ֆունտ ստերլինգով:

Ընդհանուր առմամբ, այդ օրը աճուրդում վաճառվել է 130,4 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ աշխատանքներ: Եվ, քանի որ չի հաջողվել վաճառել Բեկոնի վերոնշյալ կտավը, աճուրդի կազմակերպիչների կողմից եկամուտը սպասված 142 մլն ֆունտ ստերլինգից պակաս է եղել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս