Հունաստանը նոր առաջարկ է արել միջազգային վարկատուներին

Հունաստանը պարտքի վերակազմավորման հետ կապված նոր առաջարկ է արել միջազգային վարկատուներին: Այս մասին հայտնել են Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի գրասենյակից, տեղեկացնում է Reuters-ը:
Այդ տեղեկությունը տարածվել է ԱՄՀ-ի պարտքի հարցով ենթադրյալ դեֆոլտի հայտարարումից մի քանի ժամ առաջ: Դեռ հայտնի չէ վարկատուների ռեակցիան Հունաստանի առաջարկի վերաբերալ:

«Հունաստանի կառավարությունը առաջարկել է այսօր կնքել երկամյա համաձայնագիր, որով ամբողջությամբ փակվելու են երկրի ֆինանսական կարիքները Եվրոպական կայունացման մեխանիզմի հաշվին՝ պարտքի զուգահեռ վերակազմավորմամբ»,-հայտնել են Հունաստանի կառավարությունից:
«Հունաստանը մնում է բանակցային սեղանի շուրջ»,-ասել են այնտեղ՝ հավելելով, թե Աթենքը մտադիր է «որոնել լուծումներ եվրոգոտում մնալու համար»:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը Հունաստանի իշխանություններին արել է վերջին առաջարկը՝ կապված պարտքերին առնչվող համաձայնագրի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930