Բաժիններ՝

Մեսսիի անունը կյանք է փրկել

«France Press»-ը տեղեկացնում է, որ Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի անվան հիշատակումը կարող է կյանք փրկել: Որպես հիմնավորում՝ աղբյուրը պատմում է, որ Մեսսիի անունը փրկել է ֆերմեր Սանտյագո Մենենդեսի կյանքը, ով առևանգվել էր Նիգերիայում։

Արգենտինացին Նիգերիայի կենտրոնական հատվածում առևանգվել էր զենքի ուժով անծանոթ մարդկանց կողմից։ Տուժողն առևանգողների հետ կապ հաստատելու համար ընտրել է այնպիսի ձայնարկություն, որը հայտնի է բոլորին, անկախ այն հանգամանքից, թե որ լեզվով է նա խոսում: Նա մի քանի անգամ բղավել է «Մեսսի, Մեսսի, Մեսսի»: Երկու օր անց նա ազատ է արձակվել։

Մենենդեսը հայտարարել է, որ կյանքով պարտական է «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիր Մեսսիին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930