60 գործ, որն անհրաժեշտ է կատարել մինչև կյանքի վերջ
Ո՞րն է Ձեր կյանքի ամենաօգտակար փորձը: Հենց այս հարցն է տրվել որոշակի քանակի մարդկանց: Եվ նրանց պատասխանների հիման վրա ստեղծվել է 60 գործերից բաղկացած ցուցակ, որն արժե անել մինչև կյանքի վերջը:
Սրանք կյանքի յուրահատուկ կանոններ են: Հետևեք դրանց, և Ձեր կյանքը կփոխվի:
1. Կառավարեք Ձեր հույզերը:
2. Հոգ տարեք Ձեր մարմնի մասին:
3. Սովորեք ներողություն խնդրել:
4. Ներեք այն մարդկանց, ովքեր վատ են Ձեզ վերաբերվել:
5. Խաղաղություն կնքեք ինքներդ Ձեզ հետ:
6. Սովորեք գնահատել մենությունը:
7. Վերանայեք Ձեր համոզմունքները:
8. Ազատվեք Ձեր հուզական պաշարից:
9. Հետաքրքրվեք մարդկանցով:
10. Աշխատեք Ձեր փոխհարաբերությունների վրա:
11. Սիրեք խորը:
12. Կերակրեք Ձեր բախտախնդրության ոգին:
13. Մերկ լող տվեք:
14. Առագաստանավով ուևորվեք դեպի բաց օվկիանոս:
15. Փորձեք ինչ-որ նոր բան:
16. Արեք այն, ինչի համար հետո կարող եք փոշմանել:
17. Մի հակառակվեք ճանապարհորդելու Ձեր ներքին ցանկությանը:
18. Ապրեք այնպիսի վայրում, որը տարբերվում է Ձեր հարազատ քաղաքից կամ երկրից:
19. Ամեն տարի մի նոր երկիր այցելեք:
20. Մեկ տարի անցկացրեք արտասահմանում:
21. Ճանապարհորդեք, բայց մի եղեք ճանապարհորդ:
22. Հանգստացեք քաղաքակրթությունից հարյուրավոր կմ հեռու:
23. Վերցրեք 2-3 ընկեր և միասին գնացեք արձակուրդ:
24. Սովորեք խնայել:
25. Ընդլայնեք Ձեր հարմարավետության գոտին:
26. Հարմարավետ զգացեք Ձեզ՝ անծանոթների հանդիպելիս կամ շփվելիս:
27. Օգտակար եղեք` փոխարենը ոչինչ չսպասելով:
28. Գնահատեք մարդկանց:
29. Ինչ-որ բան պատրաստեք Ձեր ձեռքով:
30. Յուրացրեք մասնագիտություն:
31. Սկսեք Ձեր բիզնեսը:
32. Կոպիտ սխալվեք:
33. Եվ ուշքի եկեք ևս մեկ անհաջողությունից հետո:
34. Վարձեք ինչ-որ մեկին:
35. Հեռացրեք ինչ-որ մեկին:
36. Թույլ տվեք Ձեզ հեռացնեն:
37. Ինքներդ հեռացեք:
38. Վատ սովորություններից հրաժարվեք:
39. Արեք այն, ինչը ոչ մի կերպ չէիք կարողանում որոշել:
40. Գրեք Ձեր հերոսին:
41. Հանդիպեք Ձեր հերոսներից մեկի հետ:
42. Նայեք խմբերի հրաժեշտի համերգները:
43. Սովորեք:
44. Կարդացեք 1000 գիրք:
45. Կիսվեք Ձեր կյանքի դասերով:
46. Սովորեք անկաշկանդ ելույթ ունենալ հասարակության առջև:
47. Ելույթ ունեցեք բեմի վրա:
48. Փորձեք նոր սպորտաձև:
49. Մարաթոն վազեք:
50. Սուզվեք ակվալանգով:
51. Սովորեք պարել:
52. Սարից իջեք դահուկներով:
53. Ընկերություն արեք կենդանիների հետ:
54. Զբոսնեք ձի հեծած:
55. Զբոսնեք փիղ հեծած:
56. Թռչեք:
57. Ժամանակ անցկացրեք Ձեր ծնողների հետ:
58. Ներկա գտնվեք ծննդաբերության ժամանակ:
59. Բռնեք նորածնի ձեռքը:
60. Երջանիկ եղեք:
Պատրաստեց Անի Գաբուզյանը