«Ինստիտուցիոնալիզացիայի կենթարկվի Բաղրամյան պողոտայի շարժումը». Էդգար Վարդանյան

«Բաղրամյանի շարժումը կհստակեցնի իր պահանջները»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանն` անդրադառնալով Բաղրամյան պողոտայում շարունակվող էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարին:

Նրա կարծիքով` Բաղրամյան պողոտայում սկիզբ առած շարժումն աստիճանաբար է հասունանում: Ըստ Վարդանյանի` արհեստական միջամտությունն ու կողմնակի խորհուրդները քիչ արդյունավետ կլինեն և ոչ տեղին:

«Պարզապես մտահոգ մարդիկ, քաղաքական վերլուծաբանները կարող են հնչեցնել ինչ-որ տեսակետներ, որոնք, իրենց կարծիքով, կարող են ուժեղացնել շարժումը: Այնուամենայնիվ, մոտ ժամանակահատվածում ցուցարարարներն ավելի կհստակեցնեն իրենց պահանջները, կարծում եմ նաև, որ որոշակի ժամկետներ ևս կտրվեն պահանջների իրականացման համար և որոշակի ինստիտուցիոնալիզացիայի կենթարկվի ամբողջ շարժումը, որովհետև պահպանելով հորիզոնական հարաբերությունները, որն ուժեղացնում է շարժումը, բայց ավելի համակարգված, կազմակերպված, գործառույթների որոշակի բաժանում կարող է լինել: Կարող է լինել շարժման ընդլայնում և բնականաբար ցուցարարները կձգտեն հասարակության համար ընկալելի պահանջներ ներկայացնել և պահանջների ձևակերպում, որպեսզի լինի հստակ: Ըստ իս, կա այդ ընկալումը ցուցարարների մեծամասնության մոտ, ուստի մոտ ժամանակահատվածում կլինեն ինչ-որ հայտարարություններ այս առումով»,- ասաց Էդգար Վարդանյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս