«Ժիրայր Սէֆիլյանը փորձեց պատրաստի շարժումն իրենով անել. Ժ.Սէֆիլյանը որոշեց, որ կարելի է անկեղծ երիտասարդների արածը ջուրը գցել»
Երեկ ֆեյսբուքյան իր էջում Ժիրայր Սէֆիլյանին «տականք» որակած «Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստ Արմեն Մկրտչյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սա իմ վերջին գրառումն ա՝ երեկվա դեպքերի կապակցությամբ.
Բոլորը հարցնում էին, թե ինչի եմ Ժիրայր Սէֆիլյանի հասցեին վատ արտահայտվել:
Սիրելիներս, Ժիրայր Սէֆիլյանը քանիցս Ազատության հրապարակ իջնող տղաներին վիրավորեց. Ժիրայր Սէֆիլյանը փորձեց պատրաստի շարժումն իրենով անել. Ժիրայր Սէֆիլյանը որոշեց, որ կարելի է անկեղծ երիտասարդների արածը ջուրը գցել՝ հանուն սեփական ծրագիրը իրականացնելու: Շատ շատերդ գուցե չգիտեք, բայց Ժիրայր Սէֆիլյանը սովորական մարդ է ու սեփական սխալը, իր կռված լինելով արդարացնելով, իրեն եք վնասում, որովհետև ունենք բազմաթիվ կռված հերոսներ, ովքեր հիմա մեծագույն սխալներ են անում. ի՞նչ է՝ իրենց էլ եք արդարացնում: Հա ու մի բան էլ՝ ով որ հետս ուզում ա խոսել ոչ քաղաքական, այլ ռազբորկի տեսքով՝ կասկածող չլինի, որտեղ պետք լինի, երբ պետք լինի՝ կհանդիպենք. Անկախ քննադատություններից՝ սիրում եմ ձեզ, դուք մեր ժողովուրդն եք ու եթե որևէ սխալ ենք արել, ուղղակի ներողամիտ եղեք. չէ՞ որ ձեզանից շատերն էլ մեզ միայնակ էին թողել…»: