Բաժիններ՝

Թուրքիայի ընդդիմությունը դեմ է Սիրիայում անվտանգության գոտու ստեղծմանը

Թուրքիայի ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները դեմ են հանդես գալիս երկրի ԶՈՒ ներկայությանը Սիրիայի տարածքում անվտանգության գոտու ստեղծմանը, գրում է Hurriyet թերթը:

Չնայած այն բանին, որ Թուրքիայի խորհրդարանը 2012թ. ընդունել էր այսպես կոչված «սիրիական մանդատը», ընդդիմությունը մտավախություն ունի, որ Թուրքիային կարող են այդ կոնֆլիկտի մեջ ներգրավել, գրում է թերթը:

Համաձայն այդ մանդատի՝ Անկարան իրավասու է ընդունել ցանկացած միջոցառում ընդդեմ ահաբեկչության ու այլ սպառնալիքների դեմ, որ ուղղված են երկրի դեմ, ինչը կարող է առաջանալ Իրաքում ու Սիրիայում ահաբեկչական խմբերի կողմից, պաշտպանել երկրի շահերը ճգնաժամից հետո ու առաջ, ինչպես նաև բանակին ներգրավել բանակին այլ երկրներում ռազմական օպերացիաներում (Սիրիա ու Իրաք):

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիան դիտարկում է Սիրիայի Հալեպ, Իդլիբ քաղաքների ու թուրքական սահմանի միջև անվտանգության գոտու ստեղծման հարցը
Սիրիայի իշխանությունները մեկ անգամ չէ, որ դատապարտել են Թուրքիայի կառավարության մտադրությունը ու հայտարարել են, որ Դամասկոսը կտրականապես չի ընդունում անվտանգության գոտիների ստեղծումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս