Քանի դեռ մարդիկ չեն լսել «չեղարկում» բառը, իրավիճակի նկատմամբ նրանց վերաբերմունքը մնալու է նույնը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ նշեց, որ իրավիճակը Երևանի կենտրոնում փոքր-ինչ մեղմվել է: Սակայն, նրա պարզաբանմամբ, Բաղրամյան պողոտայում չմարող լարվածության պատճառն այն է, որ այն առաջարկում, տեքստում, որ տարածել են ՀՀ իշխանությունները, չկա մարդկանց ակնկալած ամենակարևոր նախադասությունը:
«Մարդիկ ակնկալում են լսել, որ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման որոշումը չեղարկվել է: Քանի դեռ այդ նախադասությունը չկա, մարդկանց մոտ կասկածամտությունը, իրավիճակի նկատմամբ վերաբերմունքը մնալու է նույնը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: