Ցուցարարները նստեցին Բաղրամյան պողոտայում. նրանք որոշել են անժամկետ նստացույց անել այնտեղ
Էլեկտրաէներգիաի սակագնի բարձրացման դեմ պայքարող ցուցարարները նստեղին Բաղրամյան պողոտայում:
Նրանք պահանջում են կասեցնել ՀԾԿՀ որոշումը, ազատ արձակել անազատության մեջ գտնվող իրենց ընկերներին և դադարեցնել քրեական գործը, որը հարուցվել է լուսադեմին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բռնություններից հետո:
Ակտիվիստներն առաջարկեցին կամ գնալ մնալ Բաղրամյան պողոտայում և անժամկետ նստացույց անել, կամ՝ կենտրոնական փողոցներով երթ անցկացնել, կամ անժամկետ նստացույց անել Ֆրանսիայի հրապարակում: Սակայն որոշվեց անժամկետ նստացույց անել Բաղրամյան պողոտայում: