«Կոչ եմ անում՝ ոչ մեկիդ դուխը չընկնի». Մաքսիմ Սարգսյանը միացավ ցուցարարներին
Քիչ առաջ ծափահարությունների ներքո Ազատության հրապարակ մտավ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը: «Կոչ եմ անում՝ ոչ մեկիդ դուխը չընկնի»,- ասաց նա՝ հավելելով, որ ավելին ասել չի կարող, քանի որ նոր է ազատ արձակվել: Նա նշեց, որ «որքան հասկացել» է՝ որպես վկա է ներգրավվել քրեական գործում:
Նա ասաց, որ իրեն տարել են Մասիսի ոստիկանություն, որտեղ իրեն լավ են վերաբերվել:
Շատերը կոչ են անում գնալ Բաղրամյան պողոտա, սակայն նա ասաց, որ այդ հարցը դեռևս չեն քննարկել:
Լուսանկարը՝ Ռազմիկ Մարտիրոսյանի