«Մեր թունդ ընդդիմադիրները «խիզախեցին» տապալել միայն իշխանավորների իրավունքները փաստացի սահմանափակող օրինագիծը». Ա. Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Ազգային Ժողովում շատ տարօրինակ բան է կատարվել:

Ընդդիմադիր խմբակցությունների ջանքերով, այն է` քվեարկությանը չմասնակցելով, չընդունվեց մի շատ հետաքրքիր օրենսդրական նախաձեռնություն: Խոսքը վերաբերում էր մեր այն առաջարկությանը, որով արգելվում էր բարձրաստիճան պաշտոնատար անձանց (շուրջ 500 հոգի) գիտական աստիճանի հավակնել իրենց պաշտոնավարման ընթացքում:

Այն մարդիկ, որոնք պաշտոնյաների կողմից գիտական թեզի ամեն պաշտպանություն փորձում են վերածել սկանդալի, այսօր մերժեցին այդ հարցը օրենքով կարգավորելու հնարավորությունը:

Հ. Գ. Այսօր Ազգային Ժողովում ընդդիմությունը փաստացի կարող էր տապալել ցանկացած օրինագիծ` այդքան քննարկվող վարկային համաձայնագրեր, արտաքին պարտքի և այլն:
Սակայն մեր թունդ ընդդիմադիրները «խիզախեցին» տապալել միայն իշխանավորների իրավունքները փաստացի սահմանափակող օրինագիծը:

Կարդացեք նաև

Ընդդիմություն եմ ասել, էհ…»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930