Հանելուկ. զարդատուփերից որո՞նց մեջ է ոսկին
Լուծեք հանելուկը և իմացեք Ձեր էքստրասենսորության աստիճանը:
Ձեր առջև է 10 զարդատուփ, որոնցից 3-ի մեջ թաքնված է ոսկի:
Ձեր խնդիրն է՝ գուշակել, թե կոնկրետ զարդատուփերից որ 3-ի մեջ է թաքնված ոսկին:
Կենտրոնացեք և լսեք Ձեր ինտուիցիային: Հաջողություն:
Եվ այսպես.
Դուք գտել եք բոլոր 3 զարդատուփերը:
Շնորհավորում ենք, Դուք իսկական էքստրասենս եք: Դուք ունեք հրաշալի ինտուիցիա, որին կարող են շատերը նախանձել: Ձեր արդյունավետությունը համընկնում է այնպիսի մարդկանց հետ, ինչպիսիք են Վոլֆ Մեսինգը, Միշել Նոստրադամուսը և նույնիսկ Վանգան:
Միգուցե ինչ-որ մեկը ծիծաղի` ասելով, որ դա հնարավոր չէ, բայց հիշեք, որ վերը նշված մարդկանց վրա էլ էին իրենց ժամանակներում ծիծաղել: Ավելի ուշադիր եղեք Ձեր հնարավորությունների նկատմամբ:
Դուք գտել եք 1-2 ճիշտ զարդատուփերը:
Միանշանակ, Դուք ունեք էքստրասենսոր բարձր հատկանիշներ: Բայց Դուք դեռ ամբողջապես չեք կարողանում դրանք ղեկավարել: Այս հանելուկում այսպիսի արդյունք են ցույց տվել Ֆիլիպ Կիրկորովը, Պատրիկ Սուեյզին և նույնիսկ Ջենիֆեր Լոպեսը:
Եթե Դուք սկսեք ջանասիրաբար համակարգել Ձեր հմտությունները, ապա դրանց կգտնեք գործնական կիրառում և վերջապես կհասկանաք, թե ինչ տաղանդով եք օժտված:
Դուք չեք գտել ոսկով ոչ մի զարդատուփ:
Ցավոք, Դուք օժտված չեք էքստրասենսոր հատկություններով: Մի վհատվեք, սա միայն պարապմունքների և ցանկության հարց է: Այնպիսին, ինչպիսին Դուք եք, շատ են, և դրանում ոչ մի սարսափելի բան չկա:
Ճիշտ պատասխանը. Ոսկին 3-րդ, 5-րդ և 7-րդ զարդատուփերում էր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը