Բաժիններ՝

Ռադամել Ֆալկաոյի վարձավճարի դիմաց «Չելսին» «Մոնակոյին» կվճարի 10 մլն եվրո. L’Еquipe

Ակումբները համաձայնեցրել են գործարքի բոլոր պայմանները, որի ավարտի մասին կհայտարարվի հունիսի 18-ին:

Ռադամել Ֆալկաոն համաձայնեցրել է «Չելսիի» հետ անձնական պայմանագրի պայմանները, որի համաձայն՝ նրա աշխատավարձն էականորեն կիջնի և կկազմի շաբաթական 365 հազար եվրո: «Չելսին» մեկ տարի վարձավճարով իր թիմ է վերցնում հարձակվողին՝ հետագայում 50 մլն եվրոյով գնելու հնարավորությամբ: Կոլումբիացի հարձակվողի մեկ տարի «կապույտների» թիմում մնալու համար լոնդոնցիները «Մոնակոյին» պետք է վճարեն 10 մլն եվրո: «Մոնակոյի» փոխնախագահ Վադիմ Վասիլևը անձամբ է եղել Լոնդոնում և համոզել է «Չելսիին» պայմանագրի մեջ ներառել նաև հետագայում ֆուտբոլիստին գնելու հնարավորությունը: Ինչպես հաստատում է L’Еquipe-ը, գործարքի ավարտի մասին կհայտարարվի հունիսի 18-ին:

Վերջին 10 ամիսները Ռադամել Ֆալկաոն ոչ փայլուն խաղ է ցուցադրել «Մանչեսթեր Յունայթեդում»՝ խփելով Պրեմիեր Լիգայի 26 խաղերում ընդամենը 4 գոլ:

Մրցաշրջանի ավարտից հետո «կարմիր սատանաները» որոշում կայացրին՝ չգնել հարձակվողին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930