Բաժիններ՝

Ինչո՞ւ մտավորականությունը չի միանում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարին. Նարինե Թուխիկյան

«Ես միշտ միացած եմ նման շարժումներին»,- այսօր Մաշտոցի պուրակում կազմակերպված իրազեկման համերգի ժամանակ մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը: Նշենք, որ համերգը կազմակերպված էր էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնության կողմից:

168.am-ի արցին՝ մտավորականության պահվածքն այս հարցում ինչպիսի՞ն պետք է լինի, Ն. Թուխիկյանը պատասխանեց. «Թե ինչպիսին պետք է լինի՝ բոլորս գիտենք, ցավոք սրտի՝ մենք միշտ «պետք է»-եներով ենք խոսում, բայց փաստացի չենք տեսնում քայլեր»:

Մեր հարցին՝ ի՞նչն է պատճառն, որ չենք տեսնում, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել, առաջին հերթին, երևի, անտարբերությունը, կամ վախը, մի խոսքով՝ անկաշառ չեն: Հիմա մտավորականություն բառը ես մի քիչ վերապահությամբ եմ օգտագործում: Մտավորականը որակական հատկանիշ է, մտավորական լինելը որակ է նշանակում: Ցավոք սրտի, այն, ինչ մենք հասկանում ենք մտավորական ասելով՝ նրանց մեջ շատ քիչ տոկոսն է, որ իրապես մտավորական է, այսինքն՝ մաքուր է, չծախվող է, ազատ է իր մտածողության և արարքների մեջ, և, ամենակորևորը, անկաշառ է»:

Մեր հարցին՝ մտավորականության մասնակցությունը որակ կտա՞ շարժմանը, Ն. Թուխիկյանը պատասխանեց. «Իհարկե, կտա: Հատկապես, այն շարժումները և նախաձեռնությունները, որ երիտասարդներից է գալիս, մտավորականները նրանց բարոյական ուժ կտան: Դա շատ կաևոր է, բայց, ցավոք սրտի, որևէ մի շարժման ժամանակ շատ հազվադեպ հանդիպող երևույթ է դա: Երիտասարդը միշտ մեծի կարիք ունի, ինքն ավելի ուժեղ է, քան մեծը, բայց բնազդները մեծի կարքի ունեն»:

Կարդացեք նաև

sakagin (1)

sakagin (4)

sakagin (3)

Ըստ մեր զրուցակցի՝ լավ կլիներ, որ այս երիտասարդների ծնողներն էլ իրենց կողքին լինեին, իրենց զավակներին երբեք մենակ չթողնեին գործողութունների մեջ:

Հարցին՝ հավատո՞ւմ եք, որ այս պայքարը ինչ-որ արդյունք կգրանցի, Ն. Թուխիկյանը պատասխանեց. «Չինացի մի փիլիսոփա ասել է, որ եթե պայքարում ես, ապա կարող ես և պարտվել, բայց եթե չես պայքարում՝ արդեն պարտված ես: Այսինքն, կապ չունի՝ ինչ կլինի, կապ ունի այն, որ պետք է ընդվզես ու պետք է ցույց տաս, որ դու կարող ես ընդվզել ու քո ընդվզումը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ ոմանց համար: Հնրավորինս մինչև վերջ պետք է գնալ»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս