Բաժիններ՝

«ՊՍԺ»-ն ցանկություն չունի վաճառել Իբրահիմովիչին

Զլատան Իբրահիմովիչը հնարավորություն ունի վերադառնալու «Միլան», սակայն փարիզեցիները չեն ցանկանում զրկվել այդպիսի մակարդակի ֆուտբոլիստից:

Չնայած «Միլանի» ակնհայտ հետաքրքրությանն Իբրահիմովիչի նկատմամբ, «ՊՍԺ»-ի ղեկավարությունը տրամադրված է պահպանել շվեդ հարձակվողին:

«Ոչ մի պրոբլեմ չկա Զլատանի հետ հարաբերություններում: Նա ցանկանում է մնալ մեր թիմում, և մենք նույնպես ուզում ենք նրան տեսնել «ՊՍԺ»-ում»,- ասել է փարիզյան ակումբի նախագահ Նասր Ալ Խելաիֆին:

Իտալական մամուլը տեղեկացրել է, որ «Միլանը» ցանկացել է երկամյա պայմանագիր առաջարկել Իբրահիմովիչին: Ֆուտբոլիստը «Միլանի» կազմում խաղացել է 2010-2012 թթ.:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930