Կլոպը պատրաստ է աշխատել ոչ միայն թոփ-չեմպիոնատում
Դորտմունդի «Բորուսիայի» նախկին մարզիչ Յուրգեն Կլոպը կքննարկի տարբեր առաջարկություններ: Ավելի վաղ շշուկներ կային Կլոպի` Անգլիա տեղափոխվելու, ինչպես նաև թուրքական ակումբների կողմից մի շարք առաջարկություններ ստանալու մասին:
«Անգլիայի Պրեմիեր լիգան շատ հետաքրքիր է, և Յուրգենին կարող է հետաքրքրել ոչ միայն թոփ-քառյակի տաբերակը: Սակայն ես վստահ չեմ, որ Կլոպին կհամապատասխանի անգլիական աշխատանքի պրոֆիլը: Բանն այն է, որ Գերմանիայում հստակ սահմանազատված են մարզչի և սպորտային տնօրենի գործունեության դաշտերը: Կլոպն առանձնապես չի սիրում զբաղվել բանակցություններով կամ լուծել տրանսֆերային հարցեր: Ակումբ, որը թոփ-քառյակից չէ՞: Ամեն ինչ կարող է պատահել, հարցն այն է, թե ինչպիսի մարտահրավերներ կլինեն: «Բորուսիայից» առաջ Կլոպն այլ տարբերակներ էլ ուներ ավելի հեղինակավոր ակումբների հետ, որոնք գտնվում էին ավելի լավ ֆինանսական վիճակում: Չնայած դրան, Կլոպն ընտրեց Դորտմունդը»,- պատմեց մարզչի գործակալը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը