Թբիլիսիում ջրհեղեղի հետևանքով կենդանաբանական այգուց փախել է 6 առյուծ, 6 վագր, 7 արջ և 13 գայլ (լուսանկարներ)
Վրաստանի կենդանաբանական այգու շրջակայքում տեղակայվել են ներքին գործերի նախարարության հատուկ ուժերի ստորաբաժանման զինվորներ, քանի որ անցած գիշեր առնվազն 10 կյանք խլած ջրհեղեղի հետևանքով վանդակներից փախել են գիշատիչներ, գրում է newsgeorgia.ge-ն։
«Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը ուղիղ եթերով եթերով հեռարձակել է գետաձիու վնասազերծման ողջ ընթացքը։ Գետաձին հայտնվել է Հերոսների հրապարակի խոտածածկ տարածքում։
Նրա ուղղությամբ մի քանի կրակոցներ են եղել, սակայն կենդանին շարունակել է տեղաշարժվել։
Բացի այդ, նշվում է, որ կենդանաբանական այգուց փախել են նաև գիշատիչ կենդանիներ։
Ոստիկանությունն այժմ փնտրում է կենդանիներին, մի քանիսին հաջողվել է գտնել ու վերացնել։
Քաղաքապետարանի կենդանիների վերահսկողությամբ զբաղվող բաժնի ղեկավար Տենգիզա Փխալաձեն հայտնել է, որ ջրով հեղեղված վանդակներից փախել է 6 առյուծ, 6 վագր, 7 արջ և 13 գայլ։
Չնայած դրան, բակերից մեկում ականատեսները նկատել են նաև կոկորդիլոս և փիղ։ Փրկարար ծառայությունը և զինված ուժերն աշխատում են այն վայրերում, որտեղ արտակարգ իրավիճակ է։
Ոստիկանությունը կոչ է արել Թբիլիսիի կենտրոնական թաղամասի բնակիչներին չլքել իրենց բնակարանները՝ գիշատիչների հարձակման հնարավոր վտանգից խուսափելու նպատակով։
Ենթադրվում է, որ շատ կենդանիներ սատկել են ջրհեղեղի ժամանակ, սակայն այն մասին, թե որքան կենդանիներ կան այժմ քաղաքի փողոցներում, հայտնի չէ։
Թարգմանությունը՝ tert.am-Ի: