
Ամալ Քլունին կնկարահանվի ամուսնու նոր ֆիլմում

Արևմտյան ԶԼՄ-ները գրում են, որ հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը՝ փաստաբան Ամալ Քլունին, պատրաստվում է նկարահանվել ամուսնու նոր ֆիլմում, հայտնում է spletnik.ru-ն:
«Ջորջը նրան մի քանի անգամ հարցրել է՝ չի՞ ցանկանա արդյոք իր ընտանիքին անակնկալ անել ու հանդես գալ ինչ-որ ֆիլմում»,- ասել է ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:
Չնայած էպիզդիկ դերին, Ամալը ցանկանում է ամեն ինչ անել բարձր մակարդակով, այդ իսկ պատճառով գրանցվել է թատերական վարպետության դասընթացի, որից, ըստ աղբյուրի, մեծ բավականություն է ստանում:
«Սակայն նա չի պատրաստվում թողնել փաստաբանությունը ու նվիրել իրեն դերասանությանը, սակայն Ամալը ոգևորված է»,- ասել է աղբյուրը: