«Մեսսիի սերունդը պարտավոր է տիտղոս նվաճել». Խերարդո Մարտինո
Ալբիսելեստայի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյի խոսքերով, աններելի կլինի, եթե խաղացողների ներկայիս սերունդը չկարողանա ոչինչ հաղթել:
Արգենտինայի հավաքականը կիրակի երեկոյան կխաղա Ամերիկայի գավաթի իր առաջին խաղը Պարագվայի թիմի հետ:
«Աններելի կլինի, եթե խաղացողների այս սերունդը չկարողանա գոնե մի տիտղոս նվաճել: Թիմը լավ մարզավիճակում է և մենք պատրաստ ենք հաջող ելույթներ ունենալ: Մենք բողոքելու առիթ չունենք»,- Մարտինոյի խոսքերը հաղորդում է AFP-ն:
Մարզիչը նշել է նաև, որ Արգենտինայի հավաքականի լիդեր Լիոնել Մեսսին գտնվում է շատ լավ մարզավիճակում:
Բացի Պարագվայի հավաքականից, Ամերիկայի գավաթի խաղերում Արգենտինայի մրցակիցները կլինեն Ուրուգվայի և Ջամայկայի հավաքականները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը